ՀԷՑ-ում տվյալների անհետացում եղել է, սակայն անհետացումից հետո այն վերականգնվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը։

«Տվյալների անհետացում․ ինձ համար շատ կարևոր է, որ մենք կոմունիկացնենք, որովհետև երբ որ ասում են` տվյալները անհետացել են, ուզում են ասել, որ եղել է անհամաչափ հավելագրում ու անհետացրել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչքան են սպառել, և շատ ինքնավստաh ՀԷՑ-ի կառավարչը ասում է, որ չի վերականգնվել։  2018-ից սկսած 2024 թվականի տվյալները անհետացել են։ Դա ևս առանձին բավականին ցցուն պատկեր է կառավարման ճգնաժամի, մինչ պետության Այդ ձեր ասած ավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասի՞ն են, թե՞ նախորդի։ Մինչև կառավարչի նշանակումը։

Հարգելի հայրենակիցներ, որպեսզի դուք ստուգեք ճշմարտացիությունը այս պնդման, որ ջնջվել է, ասում է, որ ջնջվել է, իհարկե խնդիր եղել է, խնդրից կպատմեմ, բայց ինքը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է»,- նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տվայլները վերականգնվել են այն պատճառով, քանի որ իր կողմից եղել է խիստ ցուցում․

«Եղել է ծառայողական քննություն նախաձեռնված իմ կողմից, որի արդյունքում երկու-երեք օրվա ընթացքում վերականգնվել է, որպեսզի հասկանաք նույն խնդիրը եղել է բանկային առկա համակարգում Հայաստանի երեք ամիս առաջ, քանի օր Երկու-երեք օր նման ապրիլյան խնդիրներ կային, այսինքն՝ ամբողջը խառնվել էր իրար, մեկ ցույց էր տալիս մեկին պարտք ես, մեկ ցույց էր տալիս ահռելի գումար կա, հետո ընդհանրապես ոչ մի վճարում չէր կարում «Mobile Arca» համակարգը, որը կենտրոնական բանկի համակարգն է, երեք ամիս առաջ նույն խնդրին առերեսվել է և լուծել են էլի երեք օրվա ընթացքում, իսկ որպեսզի դուք վստահ լինեք, որ ապացուցելի է, գնում եք ՀԷՑ-ի գլխավոր օֆիսներ և պահանջում եք ձեր վերջին երեք տարվա տվյալները սպառման։ Ձեզ տալու են այսպիսի տվյալների ցանկ, որով դուք կտեսնեք, թե ինչ սպառում եք ունեցել վերջին երեք տարում, ով չտեսնի, խնդրում եմ, գրեք մեզ, գրեք Կասկադ ընկերությանը, Կասկադը կտա, ասեմ ավելին, այդ ծրագիրը դրվել է Տաշիր ընկերությունների խմբի կողմից, որպեսզի կորուստները, որտեղ որ գործարկել ենք այդ ծրագիրը, 14%-ից իջել է 6%։ Եվ այդ ծրագիրը հիմա գործում է, մենակ դրա հաշվին է կորուստը երկրում իջել, հասել Ֆրանսիայի, Ֆինլանդիայի մակարդակին, սա ուղղակի ցույց են տալիս, որ հատուկ են ինչ-որ ձև ջնջել, ի դեպ այս բոլոր իրադարձություններից վեց ամիս առաջ։ Այդ համակարգից օգտվում է 700000 բաժանորդից ընդամենը 1200 հոգի, այսինքն այն ինչ որ ցույց են տալիս ու ցավալի է որ երկրի ղեկավարը ուղղորդում է։ Խոսքի մեջ ասում է, որ թաքցվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի (05:13) Ինձ թվում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի ղեկավարը, եթե լավ հիշի, կհիշի, որ ինքը գիտի, որ այդպիսի պրոբլեմ է տեղի ունեցել և այդ պրոբլեմը ինչ որ լուծում է տրվել»։