Գումի մսի տաղավարներում արդեն ամանօրյա որոշակի աշխուժություն է նկատվում։ Այդ մասին փաստում են մսավաճառները։ «Արդեն մեծ փոփոխություն կա անցած ամսվա համեմատ, մարդիկ շատ են այցելում, հարցնում են, թե գների փոփոխություն կա՞, թե չկա, նաև առնում են։ Վաճառքը լավ է, չենք դժգոհում։ Չէի ասի, թե նախորդ տարվա համեմատռ գները շատ փոխվել են։ Հիմնականում խոզի բդի գինն է մի քիչ բարձրացել ու վերջ։ Քանի որ տեսնում են՝ մաքուր է, սիրուն է, ավելի շատ են գալիս։ Եթե նկատել եք, շատ բան փոխվել է, սպասարկման որակն էլ, ամեն ինչն էլ կապ ունի»,–ասաց նրանցից մեկը՝ հավելելով, որ արդեն շատ Նոր տարվա պատվերներ ունեն։

Մեկ այլ վաճառող էլ հաստատեց, որ գնային մեծ փոփոխություններ չկան. «3000–3500 դրամ տավարի միսն ենք ծախում, ջահել անասունը մի քիչ թանկ է։  Խոզի միսն էլ 2500 դրամ է։ Առևտուրը լավ է, մարդիկ գոհ են։ Շատերը նախընտրում են գումի շուկայից միս գնել, որովհետեւ խանութում մեծ խոզ չեն վաճառում։ Բացի այդ, մենք վաճառում ենք 2000-2500 դրամով, իսկ խանութներում՝ 2500–3500 դրամ է»։

Իսկ ահա մեկ այլ վաճառող խոստովանեց, որ նախորդ տարվա համեմատ գները մի փոքր աճել են. «Եթե նախորդ տարի խոզի միսը առնում էինք 2200 դրամով, այս տարի արդեն 2600-2700 դրամով»։ Նա հավելեց, որ մարդիկ կան, որ անգամ հոկտեմբերին են Նոր տարվա բուդը գնում, որ մի քիչ էժան լինի. «Բայց ես գնոդներին ասում են, որ գինը չի փոխվելու, մինչեւ դեկտեմբերի 28–ը միս լինելու է»։

Իսկ ահա շուկայի այլ բաժիններում դեռ ամանորյա շարժ չկա, առեւտուրը առանձնապես մեծ չէ։ Վաճառողները հույս ունեն, որ դեկտեմբերի կեսից հետո նոր կաշխուժանա առևտուրը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։