10 միլիոնանոց ազգի եկեղեցին քանդելու գործընթացը ընթացքի մեջ է եւ այդ եկեղեցին քանդում են 3 միլիոնանոց Հայաստանում։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Հենց հիմա պատարագի են գնացել պետական ավտոմեքենաներով, բենզինով, անվտանգությամբ, ոստիկանության աշխատակիցներով, պատկերացնո՞ւմ եք՝ պետբյուջեից ինչքան գումար է ծախսվել, որ 10 միլիոնանոց հայ ազգի եկեղեցին քանդեն։ Փաշինյանը կրկին փորձում է պառակտել հայ առաքելական եկեղեցին իր տիրադավ քահանաներով։ Ադրբեջանցիների գալուց եւ Հայաստանի ռազմավարական ճանապարհներն Ադրբեջանին հանձնելուց առաջ այս իշխանությունները վերջին կարեւոր ազգային ինստիտուտն է քանդում՝ եկեղեցին»,– ասել է Մարուքյանը։











