Սանկտ Պետերբուրգում այսօր, դեկտեմբերի 21-ին, մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ընդլայնված կազմով։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երկօրյա այցով ժամանել է Ռուսաստան։
Նիստը անցկացվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ՝ ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բաքիթժան Սագինտաևի մասնակցությամբ։
Վաղը, դեկտեմբերի 22-ին, նախատեսվում է անցկացնել նաև ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողով։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նշված միջոցառումների շրջանակում Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։











