2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են 57 միլիարդ 702 միլիոն դրամ, մինչդեռ 2018 թվականին այդ թիվը եղել է 17 միլիարդ 718 միլիոն դրամի շեմում։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա հավաստիացրել է, որ ներկայիս պայմաններում ատեստավորումն անցած զինծառայողները կարող են իրենց աշխատավարձին ավելացնել ամսական ևս 205 հազարից մինչև 470 հազար դրամ։

Նրա խոսքով՝ սա էական փոփոխություն է, որը փոխել է բանակի նկատմամբ զինծառայողների վերաբերմունքը։ Պապիկյանը նշել է, որ ատեստավորման մասնակիցների 73%-ը հաղթահարել է նվազագույն շեմը։