100 տարեկանից բարձր քաղաքացիների համար 1 մլն դրամ տրամադրելու որոշումով որոշումով փորձել ենք ինչ-որ չափով արդարություն մտցնել, որովհետև Երևանի ավագանու որոշումով մենք ունեինք այդ կարգավորումը Երևանի քաղաքացիների համար և մի փոքր անարդար էր դա մարզային բնակիչների համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցումն նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը

«Մենք այդ հարցը լուծել ենք և հույս ունենք, որ մեր շատ քաղաքացիներ երկար կյանք կունենան՝ անկախ այս կարգավորումից»,–ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին 100 տարեկան և բարձր տարիքի 71 քաղաքացի կա, որից 42-ը մարզերում, և այս կարգավորումը, ըստ էության, այդ 42 տարեկանների համար է գործելու, ինչպես նաև առաջիկայում 100 տարեկան դարձող քաղաքացիների համար։