Իմ հայտարարությունը, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, շատ պարզ բացատրություն ունի. Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ, ընդ որում պատարագի տեքստում այդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են և ասում են՝ «Արցախի Հանրապետություն» և այլն։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանից բխեցնելով, որ կաթողիկոսը ներկայացնում է պատերազմի կուսակցությունը Հայաստանում։

Անդրադառնալով նրան, որ ինքն էլ ժամանակ ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Փաշինյանն ասաց. «Այն ժամանակ, երբ պայքարելու ժամանակ էր, բոլորը կենտրոնացած էին մի բանում՝ ո՞նց Երևանում կառավարությունը փոխեն։ Ուզում էին զորքը հետ քաշեին, որ գային Երևանում հեղաշրջում անեն։ Ավարտվել է այդ պատմությունը, ես ասել եմ՝ ղարաբաղյան շարժում չկա։

Եվ ամեն անգամ, երբ որ խորանից հղում են անում, ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Բա ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։

Էդ որ ասում են վերադարձի, ի՞նչ վերադարձի, որտեղի վերադարձի։ Ադրբեջանն էլ նույն ձևի նույն թեման ա առաջ քաշում։ Էդ թեմաները զարգանալու են, զարգանալու են, բախվելու են, իրենք դառնան պատերազմ»,–ասաց Փաշինյանը։