Ինքնիշխանությունից ամենաշատ խոսող ուժը, էլ օտար մայրաքաղաք ու ուժային կենտրոն չի մնացել, որտեղից օգնություն և միջամտություն չխնդրի ու չաղարսի ու չփորձի հիմնավորել այդ միջամտության անհրաժեշտությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ուղղակի ինձ թվում է, մենք Մոսկվայի ուղիղ եթերները չենք տեսնում, թե չէ նույն պատկերը այնտեղից ենք տեսնելու: Ես չգիտեմ՝ ոնց է հնարավոր ինքնիշխանությունից խոսել ու աշխարհում ինչքան հնարավոր ուժ կա, աղերսել միջամտություն, աղերսել օգնություն վերարտադրության հարցում։ Ինչու է դա անում Եվրոպական մայրաքաղաքում այս մի դրվագով, անում է այդ օգնությունը ստանալու համար, այդ օգնության անհրաժեշտությունը փորձել հիմնավորելու համար և իհարկե նաև հող նախապատրաստելու գործողությունների համար, որոնք կարող են, կանխատեսելի են։

Պատահական չի, որ խոսում են մոլդովական սցենարից, խոսում են բռնաճնշումների նոր ալիքի մասին։ Այստեղ բացի այս կանխատեսումները շատ կարևոր է արձանագրել, որ եթե ընտրություններից առաջ իշխող ուժը գնա այդպիսի հակաօրինականության, ինքը դրանով ուղերձ է փոխանցելու ժողովրդին, որ փաստորեն ընտրությունով դուք ոչինչ չեք որոշում,  ես ձեզնից խլում եմ  ձեր հիմնական գործիքներից մեկը՝ իրավիճակը փոխելու, դուք իրավունք չունեք ընտրություն կատարելու, դուք պիտի ընտրեք Նիկոլի և Փաշինյանի միջև»,–ասաց նա։

Քրիստինե Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ դա անխուսափելիորեն բերելու է հակազդեցության. «Հիմա թող իրենք նստեն, գնահատեն, եթե կարող են դա գնահատել, այս բավական լարված, բայց նախընտրական շրջանում էլ ավելի լարվող մթնոլորտում դա ինչի կարող է բերել։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը ամեն ինչ պիտի անեն, այդ թվում նաև միասնական ուժերով, ցույց տալու, որ դա ծնելու է հակազդեցություն»,– ասաց նա։