«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի բնակիչների հետ, որի ընթացքում մանրամասն քննարկել է սոցիալ-տնտեսական հարցերը և ներկայացրել մարզի զարգացման իր տեսլականը։

Դիմելով լսարանին՝ նա ասել է․

«Հարգելի, սիրելի ժողովուրդ, առաջինը ուզում եմ է սրտե ձեզ բոլորիդ ողջունել։ Երկրորդը՝ ես Ծառուկյանն եմ, եկել եմ ստեղ լսելու ձեզ։ Ինչ-որ հարց կունենաք, խնդիր կա, պրոբլեմ կա, մտածում եք, դրա մասին հարց տաք, պատասխանեմ։

Այսօր գիտենք գյուղացու խնդիրը, պրոբլեմը, ոչ թե միայն գյուղացու, բոլոր ոլորտներն էլ կետ առ կետ գիտենք։ Մենք այս երկրում ապրած, կայացած մարդ ենք, շփվում ենք բոլորի հետ։ Սենց՝ աշխատող, ծառայող, բանվոր, բժիշկ, գիտնական, արվեստագետ, շինարար, ցանկացած մարդ ունի իրա խնդիրը, իրա պրոբլեմը և հիմնական իր ցանկությունն, իր նպատակը, որ այդ խնդրին լուծում լինի, որ մարդը կարողանա աշխատի, իրա տունը պահի, որ իրա տղան գնացել է, ամուսինը գնացել է դուրս, այլ գաս տեղ աշխատի, թող իր տանը լինի»։

Այստեղ էլ զրույցի առանցքում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումն է։ Այստեղ ևս հողերի գներն էական թանկացել են։ Դրանք բարձր գնով աճուրդի են հանվում, արդյունքում տուժում է տեղաբնակ գյուղացին։ Գագիկ Ծառուկյանը հարցի լուծման իր տարբերակն ունի։

«Արդեն հողերը թանկացել է, չէ՞։ Ձեր մոտ էլ է թանկացել։ Այո՛, այո՛։ Հիմա դրա համար այն օրը ինձ բողոքում էին, ասում են՝ աճուրդի են դրել։ Առաջ հինգ հարյուր դոլարով էինք առնում տնամերձը, հիմա ասում է տասներկու միլիոնով են եկել Երևանից, առել, գնացել։ Հիմա տենց էլ ստեղ է, կարող է արդեն դառնա քսան միլիոն, երեսուն միլիոն։

Դրա համար առաջին հերթին պետք է մի հատ օրենք ընդունվի, որ այս գյուղացին, որ ստեղ ծնվել, մեծացել է, քանի տղա ունի, այնքան էլ պիտի տնամերձ հատկացնեն, ոչ թե աճուրդի դնեն։ Պետք է հաշվի առնեն մարդու աշխատանքը, մարդու ծննդավայրը, որտեղ ապրել և մեծացել է, հիմա իրան տունը ծախի, թողի գնա եսիմ որտեղ, ասենք, դա ո՞նց, դա ընդունելի՞ է, իհարկե՝ ոչ։ Միշտ մարդու մասին պետք է մտածեն, հնարավորություն տան, որ մարդ իրեն գնահատված զգա։

Այնպես որ էժան-մեժան մի տվեք, համբերեք։ Եթե հիմա տալիս են երեսուն-հիսուն հազար, կտան հարյուր, երկու հարյուր հազար։ Եկող տարի, որ բացեցինք, իմացեք, որ բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ զբաղմունք եք ունենալու, շարժ էլ է լինելու, այդքան տուրիստ գնալու է գա, մարդիկ շինարարություն կանեն, աշխատողները գնալու են, կարաք դուք անեք։ Քսան, երեսուն միլիոն մարդ, որ գա, դա արդեն կազմում է, չգիտեմ, մի ութանասուն միլիարդ փող, որը մնալու է ստեղ՝ մեկը լավաշ, մեկը պանիր, մեկը մածուն, մեկը մի հատ սուվենիր։

Այնպես որ տրամադրությունները բարձր պահեք։ Քայլ ենք կատարել, մեծ ներդրում ենք արել, ու այդ ամբողջը ոչ թե միայն Ադիսի շրջակա գյուղերին է վերաբերվում, ամբողջ Հայաստանով մեկ։ Բյուջեն էլ է գումար գնալու, դրա հիման վրա կարան թոշակ էլ բարձրացնեն։ Ամենակարևորը՝ ամեն ինչ լավ է լինի։

Եվ այդպես երկու հատ էլ խոշոր ներդրումային ծրագիր, որը մենք տարածքային կամ մշակութային, պատմական ունենք, կարանք անենք, ու պրծավ, ամեն ինչ լուծվում է։

Արաբական երկիրը՝ Դուբայը, երեսուն տարի առաջ այնտեղ ջրի ափին մի երկու հարյուր հատ դոմիկներ էր դրած։ Օրենք ընդունեցին, որ այնտեղ հող չի վաճառվում և որևիցե մեկը չի կարող հիմնարկ բացի։ Եթե ուզում ես, ուրեմն պետք է արաբ լինի հետդ, հիսուն տոկոսը ինքը լինի։ Դու ուզած-չուզած բացում էիր, իրան ամսական իրա հինգ հազարը տալիս էիր։ Հիմա նույնն էլ դուք արեք, պայմաններ չենք վաճառում, ախպեր ջան, բայց խոսքը, որ սաղ պահեն։ Ապեր, ես հողս տալիս եմ, ի՞նչ ես անում։ Լավ, հիսուն-հիսուն, չէ՞, ախպեր ջան, թող լինի քառասուն-վաթսուն, յոթանասուն-երեսուն, ութանասուն-քսան։ Նայած թե ինչ ձևի ներդրում է անում։ Կամ հիմա նեղնես, այդքան նեղնես էլի, մի վեց ամիս էլ, ամպեր, հենց բացենք, այդ քո հիսուն հազարը կդառնա հարյուր հազար»։

Հանդիպման ընթացքում Ծառուկյանը շեշտել է տեղի բնակիչների շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը, հատկապես հողերի գների աճի պայմաններում, ինչպես նաև ընդգծել է ներդրումների, զբոսաշրջության և աշխատատեղերի ստեղծման առումով տարածաշրջանային ներուժը։