ԱՄՆ-ում տորնադոյի զոհերի թիվը հասել է 39-ի : Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհերի մասին:
Հիշեցնենք, որ տորնադոն անցել էր Ինդիանա, Կենտուկի, Օհայո, Ալաբամա, Ջորջիա եւ Ֆլորիդա նահանգներով, Ինդիանայում եւ Կենտուկիում իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Աղետը գրեթե ոչնչացրել է Մերիսվիլ քաղաքը, եւ ավերել է մի քանի տներ Չելսիում:
Ամենից շատ տուժել է Կենտուքի նահանգը. այնտեղ աղետը խլել է 20 մարդու կյանք, Ինդիանայում զոհվել է 14 մարդ, երեքը` Օհայոյում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:











