Եթե իշխանությունները շարունակեն այսպես պահպանել բուտիկները, ապա շարժումը լինելու է ոչ թե բուտիների, այլ այն համակարգի դեմ, որը երկրում չի կարող օրենք պահպանել:  Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, Մաշտոցի պուրակում հայտարարել է քաղաքագետ, ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը: NEWS.am-ին Մաշտոցի այգուպաշտպանության  քաղաքացիական  ակտիվիստները հայտնեցին, որ ապամոնտաժող բրիգադի մեկ այլ անդամ  Մանվել Սարգսյանը նշել է. «Գողացված սեփականությունը նման ձեւով չի լինի պաշտպանել, ոնց կարելի է անօրինական  սեփականությունը ոստիկաններին կանգնեցնել, դնել բազրիքներ եւ պաշտպանել: Մենք երբ որ մի բան ասում ենք, ասում ենք բաց, ոչ մի թաքցնելու բան չունենք եւ անում ենք, բայց ես զգում եմ, որ մեր հարգելի ոստիկանությունը շատ ավելի վտանագավոր է այսօր այս գործունեությամբ: Որովհետեւ մենք մի անգամ չտեսանք, որ ոստիկանները ասեն մի բան ու անեն: Դուք ասել եք` անօրինականություն է անցնել բազրիքը, մենք չտեսանք, որ մեզ ներկայացվել է մեղադրանք, ուղղակի տեսանք մի շոու, որն իսկապես անհասկանալի է»: Իսկ կինոեժիսոր Տիգրան Խզմալյանը նշել է, որ  իրենք գործում են օրենքի խիստ սահմաններում: «Դուք ասում եք շոո՞ւ, շոուն դուք եք սարքում, որ բերում եք 10 հոգու կամ 20 հոգու դեմ երեքհարյուր ոստիկան, դա է շոուն, եթե չեք ուզում շոու, մի բերեք ոստիկաններ…»,- նշել է կինոռեժիսորը: 

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցներն այսօր բռնի ուժով բուտիկներից դուրս են հանել քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, բլոգեր Արմեն Հովհաննիսյանին եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին, ովքեր փորձել են շրջանցել ոստիկանական պատնեշն ու մտնել կրպակների տարածք` ապամոնտաժելու նպատակով: Ոստիկանությունը նրանց հանել է կրպակներից, սակայն չի ձերբակալել:

 

Տեսանյութը՝ Թեհմինե Ենոքյանի