Մաշտոցի պուրակում օրեր շարունակ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներն այսօր՝ ապրիլի 14-ին որոշել են անցնել վճռական գործողությունների:
Ապամոնտաժող բրիգադների անդամներից մի քանիսը բարձրացել են պուրակում կառուցված բուտիկների վրա եւ հասցրել անգամ մի քանի պտուտակ հանել բուտիկներից մեկի տանիքից:
Վրա հասած ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, ապամոնտաժողներին իջեցրել են ցած՝ հարվածելով եւ քաշքշելով ակտիվիստներին: Մի քանի հարված բաժին է հասել «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանին:
Ոստիկանները բավական ագրեսիվ տրամադրված են եղել, իսկ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել է ընդունել ակտիվիստներից մեկի՝ իրեն նվիրած գամը: Ոստիկանները նաեւ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Ակտիվիստները մտադիր չեն ընկրկել եւ շարունակելու են բողոքի գործողությունները:
Տեսանյութը՝ Լրագիր.am-ի











