Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում քաղաքում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 21-ի սահմաններում Վանաձորի Հալաբյան փողոցում` Դիմաց թաղամաս բարձրացող կամուրջի վրա միմյանց են բախվել ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՍՍ 742 համարանիշի եւ ՆԻՍՍԱՆ մակնիշի 24 ԼՕ 282 համարանիշի մեքենաները:
Վթարի արդյունքում շտապօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 75-ամյա Գուրգեն Բարխուդարյանը՝ դեմքի եւ գլխի քերծված վերքերով: Հիվանդի վիճակի բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











