«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ ապրիլի 20-ին, հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: Հանդիպումը իր խոսքով բացել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով շնորհակալություն է հայտնել հավաքվածներին` ջերմ ընդունելության եւ իրենց սատարելու համար: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները ՕԵԿ փոխնախագահին ծաղիկներ նվիրեցին:
Հավաքվածներին ՕԵԿ ղեկավար Աթորւր Բաղդասարյանը ներկայացրեց իրենց կուսակցության մի քանի առաջարկները, որոնք վերաբերում են անվճար կրթությանը, առողջապահության ոլորտի բարեփոխումներին, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, արժանապատիվ աշխատավարձ ունենալուև եւ այլն: «Հոգսերի տակ կքած ժողովուրդը փոփոխություն է պահանջում»,- ասաց նա` առաջարկելով հանել տան վարձ կոչվողը, ինչպես նաեւ բոլոր ծառայությունները դարձնել բիզնես, օրինակ` աղբահանությունը եւ այլն:
Ինչպես նախորդ հանդիպումներին, այս անգամ եւս Արթուր Բաղդասարյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քվերակել խղճի եւ հոգու մտոք, ոչ թե 5000 դրամով: Հանդիպման ավարտին հարթակին կանգնած ՕԵԿ անդամները քոչարի պարեցին:
Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին կոչ չարեց այդ վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում քվեարկել կոալիցիոն գործընկերոջ` ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Ալեքսանյանի օգտին, ինչպես օրինակ արել էր Դավիթաշենում առաջադրված Արթուր Գեւորգյանի դեպքում: NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչն էր վերջինիս պատճառը, բայց թե Արթուր Բաղդասրայնը, թե Հեղինե Բիշարյանը հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:











