Հայաստան այցի շրջանակում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այցելել է Երևանի «Քամանչա» ռեստորան, որտեղ ճաշել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են «Քամանչա» ռեստորանից։

Ինչպես մեզ հայտնել են, Կանադայի վարչապետը ծանոթացել է հայկական ավանդական խոհանոցին․ նրան մատուցվել են «Արմավիր» տեսականու տաք ուտեստներ, ավանդական աղցաններ, ինչպես նաև «Սյունիքի խաշնտուր» ուտեստը։ Ալկոհոլից Մարկ Քարնին հրաժարվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ժամանել է Հայաստան եվրոպացի առաջնորդների հետ միասին։ Քարնին դարձել է առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, որը ներկա է այս հանդիպմանը որպես հյուր՝ այս եվրոպական ձևաչափի ստեղծումից ի վեր։ 2026 թվականի մայիսի 4–5-ին Երևանում անցկացվում է ԵՄ–Հայաստան գագաթնաժողովը, որի ընթացքում կողմերը քննարկում են երկկողմ համագործակցության խորացումը, տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային հիմնական մարտահրավերները։