Երեւանի պետական լեզբաբանական համալսարանում իրավիճակը շարունակում լարված մնալ, ուսխորհուրդը փորձել է կասեցնել ուսանողների կազմակերպած ստորագրահավաքը:
«Ազատ Ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է անց կացնում ԵՊԼՀ Ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրողների քանակը գնալով ավելի ու ավելի է շատանում:
Երեկ` ապրիլի ուսխորհրդի անդամներից երկուսը փորձել են վերցնել ստորագրությունների ցուցակը ուսանողուհու ձեռքից, հրավիրել են նրան դեկանատ եւ հայտարարել, որ դեկանը կանչել է բոլորին, ովքեր ստորագրություններ են հավաքում: Ուսանողուհին դիմադրություն է ցույց տվել, որի հետեւանքով քաշքշուկ է սկսվել:
Նշենք, որ «Ազատ Ուսանողների ֆորումը» բողոքում է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման դեմ:











