Արթիկի բնակիչները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին՝ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դիմավորեցին ծափահարություններով:
Դաշինքի ներկայացուցիչները քայլեցին քաղաքի փողոցներով, Քոչարյանը զրուցեց բնակիչների հետ: Դիմելով նրան՝ բնակչուհիներից մեկն ասաց. «Ուզում ենք, որ Դուք լինեք վարչապետ»: «Դե խնդրեմ, պաշտոնս իջեցնում եք՝ նախագահից»,- ի պատասխան կատակեց քաղաքական գործիչը:
Տևական անձրևի պատճառով բնակիչների հետ հանդիպումը կշարունակվի կուսակցության գրասենյակում:











