«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Աբովյանի բնակիչների հետ։

Այսօր ավելի վաղ դաշինքի ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, եղել են Չարենցավանում և Նոր Հաճնում։

Աբովյանում դաշինքի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Աբովյանում եղանակն անձրևային է, բայց, չնայած դրան, բազմաթիվ մարդիկ են եկել հանդիպման՝ լսելու քաղաքական գործիչներին և տալու իրենց հետաքրքրող հարցերը։

Դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները իրազեկման երթ են անցկացնում քաղաքի փողոցներով՝ բարձրախոսով տեղեկացնելով դաշինքի համարի՝ 17-ի մասին և կոչ անելով քվեարկել իրենց օգտին։ Վարորդները մեքենաների ազդանշաններով ողջունում են երթը։