«Միասնության թևեր» կուսակցությունը՝ իրենց վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ քարոզարշավ է իրականացնում Վարդենիսում։
Բնակիչներից մեկը՝ դիմելով Թաթոյանին ասաց. «Սա էն Վարդենիսն է, որ ամբողջ Հայաստանն էր պահում, երկիրը քանդեցին։ Աստված ձեր գործերին հաջողություն տա, երկիրը խախանդ լինի, մեր երիտասարդները չգնան կոտորվեն։ Մեր միակ ցանկությունը դա է։ Որ աշխատատեղ լինի, երիտասարդները չեն գնա, գնում են, որ երկու կոպեկ հացի փող առնեն։ Մնան ի՞նչ անեն։ Պուտինն էլ որ փակի ճամփեքը, կմնան էստեղ։
Վարդենիսում կար պանրի գործարան, քիմզավոդ, Ժամացույցի գործարան, հացի գործարան... 9 գործարան է փակվել Վարդենիսում։ Էդ սեփականաշնորհողներին բռնես ասես՝ այ մամադ լացացնեմ, սեփականաշնորհել ես, բա աշխատացրու»։
Թաթոյանը համաձայնեց և ասաց, որ այդ ամենը պետք է հետ բերել, որ աշխատավոր ժողովուրդն աշխատանք ունենա։
«Էստեղից տարան զինկոմիսարիատը, անձնագրային բաժինը։ Ես էն օրը էստեղ խփեցի Փաշինյանի գլխին ասացի՝ պարոն ոչքար, ես 85 տարեկան կին եմ, 60 հազար դրամ թոշակ ես տալիս, 5 հազար դրամ որտեղից բերեմ, որ նստեմ գնամ Մարտունի՝ պասպորտ սեղան»,–ասաց Վարդենիսցի կինը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում











