Երևանյան տեղամասերից մեկում երիտասարդ տղամարդը փորձում էր հարևանի հետ նույն խցիկում քվեարկել, ապա լուսանկարում էր քվեաթերթիկները։
Վստահված անձանցից մեկը դա նկատել է և թույլ չի տվել, որ միասին խցիկ մտնեն։ Երիտասարդը ստիպված էր գալ, գրանցվել որպես ընտրողին օգնող։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։











