Ավելի քան երեք տասնամյակ հայկական շուկայում գործունեություն ծավալող «Max Oil»-ը շարունակում է ընդլայնվել։ Ընկերությունը հանդիսավորությամբ բացեց իր հոբելյանական՝ 10-րդ վերաբրենդավորված բենզալցակայանը։ Սա ևս մեկ կարևոր քայլ է «Max Oil»-ի զարգացման ճանապարհին և հաճախորդներին ավելի մոտ լինելու հանձնառության մեջ:

Վերաբրենդավորված բենզալցակայանը Երևանի Բագրատունյաց 2/8 հասցեում առանձնանում է եվրոպական չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներով ու տեխնոլոգիական լուծումներով։ Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք ապահովում են վառելիքի լիցքավորման ճշգրիտ քանակ և անվտանգ լիցքավորում։

Նոր բենզալցակայանում վարորդներին հասանելի է Max Drive ապրանքանիշի բենզինը, որը Max Oil-ի սեփական վառելիքային ապրանքանիշն է և համատեղում է բարձր որակն ու հուսալիությունը: Այն ավելացնում է մեքենայի շարժիչի ծառայության ժամկետը, մինչև 4% խնայում է վառելիքը, նվազեցնում է վնասակար արտանետումները շրջակա միջավայր, ապահովում է մասերի պաշտպանվածություն նստվածքներից և մաշվածությունից, կանխարգելում է վառելիք-ջուր էմուլսիայի առաջացումը: Սա բացառիկ արտադրանք է, որը Հայաստանում հասանելի է միայն «Max Oil»-ի լցակայաններում։

Բացի բարձրորակ վառելիքից, արագ և համեղ սննդի սիրահարների համար նոր կայանում առաջարկվում են նաև տեղում պատրաստվող թարմ հոթ-դոգներ, բուրգերներ և թխվածքաբլիթներ։ Վերաբրենդավորված բենզալցակայանների «Max Cafe»-ում այցելուները կարող են վայելել Իտալիայից ներմուծվող անուշաբույր սուրճ, որը կդառնա նրանց ճանապարհի լավագույն ուղեկիցը։

Max Oil-ի նոր կայանում հասանելի են նաև բրենդավորված ապակեմաքրող հեղուկները, որոնք ստեղծված են ապահովելու մաքուր տեսանելիություն և ավելի անվտանգ երթևեկություն տարվա բոլոր եղանակներին։

«Max Oil-ը մշտապես ներդնում է նորարարական լուծումներ՝ վարորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար։ Ընկերությունն ունի նաև իր բջջային հավելվածը, որի միջոցով հաճախորդները կարող են արագ և հեշտությամբ կատարել վառելիքի լիցքավորում նույնիսկ առանց մեքենայից իջնելու։ Հավելվածում գրանցված օգտատերերը յուրաքանչյուր լիցքավորումից ստանում են cashback, որը կարող են օգտագործել իրենց հաջորդ լիցքավորումների ընթացքում։ Cashback–ն այժմ գործում է նաև հեղուկ գազի լիցքավորման դեպքում:

Անվտանգություն, հուսալիություն և բազմաստիճան վերահսկողություն. այս սկզբունքով է «Max Oil»-ը ներկրում իր նավթամթերքը։ Վառելիքը մանրակրկիտ փորձարկվում է և ենթարկվում բազմաստիճան վերահսկողության՝ ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու համար:
Max Oil»-ի տեսլականն է՝ լինել ամենանախընտրելի էներգետիկ ընկերությունը Հայաստանում՝ շարունակելով ընդլայնել ժամանակակից լցակայանների ցանցն ու ապահովել սպասարկման բարձր չափանիշներ։

















