«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներին այսօր՝ հուլիսի 17-ին, Աբովյանում քննիչը չընդունեց։ Գործարանից երթով քննչական կոմիտե հասած քաղաքացիները հուսահատված ակցիան դադարեցրին։ Նրանց խոսքով՝ իրենց ոչ–ոք բանի տեղ չի դնում, անտեսվում են իրենց խնդիրները։
«Աշխատակիցներից մեկին էլ այսօր սրտի խնդրով հոսպիտալացրել են», պատմեց գործարանի աշխատակիցը՝ նշելով, որ մարդկանց նյարդերրը այլեւս չի դիմանում ստեղծված իրավիճակին։
Վրդովված աշխատակիցները քննարկում են, թե ինչ ձեւաչափով շարունակեն հետագա ակցիաները։











