Ռուսաստանցի հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Պարֆյոնովը, Քսենյա Սոբչակն ու երաժիշտ Վասիլի Օբլոմովը հիփ-հոփ ոճով երաժշտական ուղերձ են հղել Վլադիմիր Պուտինին:

Նշենք, որ փետրվարին եռյակը կատարել էր «Պրեվեդ, Մեդվեդ» երգը:

Այժմ էլ խումբը սադրիչ տոնով փորձել է բացել Վլադիմիր Պուտինի աչքերը, որ նրա շրջապատը ստում է երկրում կատարվածի վերաբերյալ:

«Ձեզ խաբում են ամեն քայլափոխի, հարցրեք Պարֆյոնովին»,- երգում է Օբլոմովը: Կատարողներն իրենց ձեռքերում նաեւ պաստառներ են պահում: