NEWS.am-ը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական Սփյուռքի ամենախոշոր ու ազդեցիկ կենտրոններից մեկի՝ Գլենդելի քաղաքապետ Արտաշես (Արդի) Քասախյանի հետ բացառիկ հարցազրույցը։
Պարո՛ն Քասախյան, ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել Գլենդելի բնակչությունը վերջին տասնամյակի ընթացքում, և որքա՞ն է այսօր հայերի տեսակարար կշիռը քաղաքում։
Գլենդելը համարվում է Սփյուռքի, հատկապես Ամերիկայի ամենահայաշատ քաղաքներից մեկը։ Անշուշտ, Լոս Անջելեսում ավելի շատ հայեր են ապրում, բայց Լոս Անջելեսը 4 միլիոնանոց քաղաք է, իսկ Գլենդելում, որն ունի ընդամենը մոտ 200,000 բնակիչ, շուրջ 70,000 հայերի թիվն ավելի նկատելի է: Քաղաքում ունենք կազմակերպություններ, եկեղեցիներ, դպրոցներ։ Գլենդելն այսօր դարձել է հայերի մշակութային կենտրոնը, ինչպիսին 20-րդ դարասկզբին Ֆրեզնոն էր, որտեղ ապրել ենԶորավար Անդրանիկը, Վիլյամ Սարոյանը և այլոք։
Ինչ վերաբերում էընդհանուր փոփոխություններին, Գլենդելում առկա են նույն միտումները, ինչ Կալիֆոռնիայի մյուս նմանատիպ քաղաքներում։ Խոսքը տնտեսական վիճակի, քաղաքական բանավեճերի և հատկապես թանկացման մասին է։ Գլենդելը միշտ էլ ավելի թանկ է եղել, քան այլ վայրերում, բայց այն մնում էկյանքի որակի տեսանկյունից ամենաապահով քաղաքներից մեկը՝ լավ հանրային դպրոցներով և անվտանգ միջավայրով, որտեղ մարդիկ կարող ենընտանիք կազմել, բիզնես սկսել կամ աշխատանք գտնել։
Իսկ երբվանի՞ց է սկսվել հայերի զանգվածային ներհոսքը Գլենդել և ինչպիսի՞ փուլերով է այն ընթացել։
Առաջին հայերն այստեղ հայտնվել են 1900-ականների սկզբից։ Օրինակ՝ վերջերս Գլենդելի փոստային կենտրոններից մեկն անվանակոչեցինք Փոլ Իգնեշիուսի (Պողոս Իգնատիոսյան) անունով։ Նա ծովուժի նախարար է եղել նախագահներ Քենեդիի և Ջոնսոնի օրոք, իսկ նրաընտանիքն այստեղ էրհաստատվել դեռ 1920-ականներին։
Սակայն հիմնական ներհոսքը սկսվեց 1970-ական թվականներից։ Սկզբում մեծ քանակությամբ հայեր եկան Իրանից և Իրաքից, հետո՝ Լիբանանից, Սիրիայից, Հորդանանից և Եգիպտոսից։ 1990-ականներից՝ Հայաստանի անկախացումից հետո, սկսվեց Հայաստանից ներհոսքը։ Վերջին շրջանում էլ որոշակի հոսք ունենք Սիրիայից, Ռուսաստանից ևՈւկրաինայից։ Գլենդելը ձգում է հայերին, որովհետև այստեղ կա հայկական միջավայր, որտեղ մարդիկ իրենց ավելի հանգիստ են զգում։
Սոցիալական ի՞նչ խմբեր են հիմնականում ժամանում վերջին տարիներին, և որո՞նք են նրանց՝ Գլենդելում հաստատվելու շարժառիթները։
Գալիս ենամենատարբեր խմբերի մարդիկ։ Կան մարդիկ, որոնք հաստատվում են մեծ ֆինանսական միջոցներով, կան նաևփախստականներ, որոնք փախչում են պատերազմներից։ Վերջին շրջանում Ռուսաստանից ևՈւկրաինայից եկողներն, օրինակ, ձգտում են խուսափել պատերազմական գործողություններին մասնակցելուց ևանվտանգություն են փնտրում։ Մյուսները պարզապես ցանկանում են ապահով ապագա ստեղծել իրենց զավակների համար։ Անկախ նրանից՝ պետական քաղաքականությունը խստացվել է, թե ոչ, հայերը միշտ էլճանապարհ են գտնում։
Նկատվո՞ւմ է արդյոք հակառակ միտումը՝ վերադարձ դեպի Հայաստան։
Որպես քաղաքապետարան՝ մենք նման վիճակագրական տվյալներ չենք վարում, դաերևի Հայաստանի Հանրապետությունն ունենա։ Բայց եսկարծում եմ, որդա անպայման պետք է տեղի ունենա։ Իբրև ծագումով հայամերիկացի՝ ցավով եմհետևել 2020 և 2023 թվականների իրադարձություններին, Արցախի հայրենազրկմանը։ Հայոց պատմությանը նայելիս տեսնում ենք, որ գնալով ավելի քիչ տեղեր ենմնում աշխարհում, որտեղ հայերը կարող են ապրել իրենց պապենական հողի վրա։
Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են Սփյուռքի առջև։
Ամենամեծ մարտահրավերը լեզվի և մշակույթի պահպանումն է, ուծացումից կամ «ինտեգրումից» խուսափելը։ Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես ենՖրեզնոյում կամ Մասաչուսեթսում հայկական համայնքները ժամանակի ընթացքում ձուլվել։
Եթե այսօր այցելեք ամերիկյան հանրային կամնույնիսկ հայկական դպրոցներ և լսեք, թե երիտասարդներն ինչ լեզվով են խոսում միմյանց հետ դասամիջոցներին. մեծամասնությունը խոսում է անգլերեն։ Այսինքն՝ ձուլման գործընթացն այսօր ավելի արագ էընթանում, քան նախկինում։ Դա բնական է․ բույսը հողից ուարմատներից հանելիս այնկարող է թաղարի մեջ ժամանակավոր ապրել, բայց մշտական չիծաղկի։
Քանի՞ հայկական դպրոց կա Գլենդելում և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում լեզվապահպանության համար։
Ունենք մասնավոր դպրոցներ, մանկապարտեզներ։ Սակայն, համեմատած հայ ընտանիքների ընդհանուր թվի հետ, այդ դպրոցների սաների տոկոսը փոքր է։
Գլենդելում ունենք նաևհանրային դպրոցներ, որտեղ գործում են երկլեզու ուսուցման ծրագրեր։ Մենք ունենք երկու հանրային դպրոց, որտեղ առարկաները դասավանդվում են հայերենով ևանգլերենով (ինչպես նաևճապոներենով, կորեերենով, իսպաներենով ևայլն)։ Այսծրագրերը անվճար են, և ապացուցված է, որ երկու լեզվով կրթություն ստացող երեխաների մտածողությունն ու խնդիրներ լուծելու ունակությունն ավելի ճկուն են դառնում։
Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները հայապահպանության և միասնականության վրա։
Նախ նշեմ, որ սա իմանձնական կարծիքն է, քանի որ եսլիազորված չեմ քաղաքապետարանի անունից նման կարծիք հայտնել: Ես մկրտվել եմ Հայ Առաքելական Եկեղեցում և հավատում եմ, որ եկեղեցին առանցքային դեր ունի հայապահպանության, անհատի և ընտանիքի կյանքում։
Խորապես մտահոգված եմեկեղեցու դեմ ձեռնարկվող քայլերով, քանի որդրանք կարող ենվատ հետևանքներ ունենալ։ Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել էմեր մշակույթի պահպանման ամրոցը։ Առանց անհատների հասցեին գնահատականներ տալու՝ պետք է հասկանանք, որարտաքին սպառնալիքների ուհարձակումների պայմաններում եկեղեցին պետք է լինի այն լույսը, որն մեզ ճիշտ ճանապարհի վրա է պահում։
Արցախահայության վերադարձի իրավունքի հարցի բարձրաձայնման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկում Սփյուռքը և Գլենդելի քաղաքային իշխանությունները։
Ես միշտ հավատացել եմ մարդու իրավունքների և հայժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։ Ինձ ամենաշատը մտահոգում է այն, երբ փորձ էարվում ուրանալ պատմությունն ու անցյալը։ Եթեչհասկանաս անցյալդ, չես կարող որոշել ապագադ։
Ոմանք պնդում են, թե Արցախը երբեք Հայաստանի մաս չիկազմել․ դա տխմարություն է։ Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ ազգայնական դրսևորումները խիստ վերահսկվում էին, հրատարակվում էինգրքեր (օրինակ՝ «Մխիթար Սպարապետ» վեպը), որտեղ Արցախը հստակ նշվում էր որպես հայկական մշակութային ևպատմական կենտրոն։ Անգլերենում մի խոսք կա․ «Նրանք, որոնք չեն սովորում պատմությունից, դատապարտված են կրկնելու նույն սխալները»։
Իսկ իրատեսակա՞ն եք համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը աշխարհաքաղաքական ներկայիս իրողության պայմաններում։
Ես միջազգային քաղաքագետ չեմ, բայց լավ ճանաչում եմամերիկյան քաղաքականությունը։ Հիշենք Արշակ Թագավորի պատմությունը, երբ հայրենի հողն էրնրան ուժ տալիս։ Հայ ժողովուրդը եղել է տարբեր երկրների տիրապետությունների տակ, բայց միշտ ապրել էիր հողի վրա։
1988 թվականին եթեորևէ մասնագետի հարցնեիք, ոչոք չէր կանխատեսի, որերկու տարուց Խորհրդային Միությունը փլուզվելու է։Ուստի մենք չպետք է հրաժարվենք մերպատմական հողերին ձգտելու գաղափարից։
Ի՞նչ ակնկալիքներ կան հայ-ամերիկյան նախագծերից, մասնավորապես TRIPP ծրագրից (ներդրումային նախագիծ), և արդյո՞ք Հայաստանն այսօր գրավիչ է ամերիկահայ ներդրողների համար։
Հույս ունեմ, որ Ամերիկան տերկլինի իր խոսքին՝ Հայաստանի անվտանգությանն աջակցելու հարցում, թեև պատմությունը միշտ չէ, որ միանշանակ օրինակներ էցույց տալիս (տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է Վրաստանում)։
Ինչ վերաբերում էներդրումներին՝ յուրաքանչյուր գործարար ցանկանում է վստահ լինել, որ օրենքները հավասարապես են գործում բոլորի համար։ Հավասար պայմանների և օրենքի գերակայության առկայության դեպքում ներդրումները կավելանան։
Սփյուռքը կարող էհսկայական դեր խաղալ Հայաստանի զարգացման գործում, բայց դրա համար անհրաժեշտ է անկեղծ երկխոսություն։ Հաճախ ենք լսում․ «Եթե Հայաստանում չեքապրում, մի միջամտեք ներքին գործերին»։ Բայց եթե Սփյուռքը չլիներ, Արևմուտքի հետաքրքրությունն էլ Հայաստանի հանդեպ այլ կլիներ։ Իմհույսն է, որմի օր Հայաստանի Ազգային ժողովում, ինչպես Հունաստանում կամ Դոմինիկյան Հանրապետությունում է, Սփյուռքը կունենա իրներկայացուցիչները՝ հայրենիքի հետկապն ամրապնդելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











