44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» զինծառայողների սպանվելու, անհետ կորելու և գերեվարվելու գործերով երեկվա դատական նիստին որպես վկա հարցաքննվել է անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

«Մտածել եմ պատերազմը բոլորի համար է, մեր հողերը պահելու համար է։ Մտածել եմ, եթե ունես տղա, ինքը տղամարդ է, ապա պիտի ծառայի։

Հոկտեմբերի 24-ին գործընկերուհիս եկավ ասաց, որ Քիմիկների խմբում մորաքրոջս տղան էլ է, ասել են, որ գալիս են տղերքը, ասացի՝ զանգի հարցրու Ադոյանը մեջնե՞րն է։ Այդ աղջկան հեռախոսով ասաց, որ ձայն մի հանի, ընկել են «զասադ», ես անմիջապես գնացի զորամաս, մեկը դուրս եկավ՝ ասացի ո՞ւր է Ադոյանը, ասացին՝ տիկին Անահիտ, կապ չկա, ես հիշեցի «զասադ» բառն ու հասկացա արդեն, որ ընկել են շրջափակման մեջ»,- պատմել է անհետ կորածի մայրը։

Նա պատմել է, որ հանդիպել է գերությունից վերադարձած բազմաթիվ անձանց հետ, որոնցից էլ իմացել է, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ընթացքում։

Նա դատարանում բացառիկ մանրամասներ է ներկայացրել. «Տղե՛րք, հանձնվեք, որ լավով հանձնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում