Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը։
Գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Իմ ապրանքը կլինի մի 100 տոննա կլինի։ Դաշտի պոմիդոր է, ոչ ծախել ենք, ոչ բան։ Մի անգամ մի թեթև տվեցինք ֆուռերին, տարան Վրաստան ու վերջ։ Տանում ենք շուկա, չի ծախվում, հիմա չենք էլ քաղում։ Քաղող բանվորի փող չեմ կարում տամ, էն օրը 10 000 պարտք եմ մնացել աշխատողին։
100 տարի ես Ռուսաստան ապրանք էի տանում, 6 միլիոն գարնանը փող եմ հանել տոկոսով, հիմա ամբողջ օր զանգում են, փողն են ուզում, որտեղի՞ց տամ։ Թունաքիմիկատների համար էլ եմ շատ պարտք, հիմա որտեղի՞ց տամ էդ փողերը, ում ասեմ, ում բողոքեմ, մեզ լսող չկա։
Մեզ ասում են՝ 25 դրամով տվեք, ո՞նց կարանք ընտանիք պահենք։
Մենք հիմա խնդրում ենք մի բան անեն, որ կարողանանք մեր լոլիկը երկրից դուրս տանենք, գոնե Վրաստան։ Ես իմ դրած փողը չեմ ուզում, գոնե պարտքերս փակեմ։ Թույների խանութից զանգում են, ասում են՝ փողը բեր, որտեղի՞ց տանեմ»։











