«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը նույնպես տեսնում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր՝ Հայաստանում Firebird-ի տվյալների կենտրոնի գործարկման դեպքում։
«Միայն արևային էլեկտրակայաններով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Իսկ ԱԷԿ-ի կառուցումը 10 տարվա հեռանկար է։ Իսկ այս պահին գործարկման դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան»,- նշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը լրագրողների հետ զրույցում։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կընդունի ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ ռուսական առաջարկը։ «Եթե Փաշինյանը մնա իշխանության, ապա «Ինչ պիտի անի»,- կատակով հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր, որ Արևմտյան տվյալների կենտրոնը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կառաջացնի ՀՀ-ի համար:











