Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել էր անցյալ տարվա հունիսի 18-ին։ Նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնույթի։ Այս ամենի պատճառ էր հանդիսացել ՀԱԵ-ի պաշտպանությանն ուղղված հայտնի հայտարարությունը։ Այժմ Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։











