Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում։ Այս մասին դատական նստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը։

«2026 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած, երբ որ գտնվում է ՔԿՀ–ում, մինչ օրս Գագիկ Խաչատրյանը մեկ անգամ թեկուզ ոտքի վրա չի կանգնել, որովհետև ինքնուրույն հնարավորություն չունի կանգնելու, իսկ այնտեղ որևէ մեկը այդ գործողությունները չի կատարում։ Յուրաքանչյուրն, ով մի փոքր հասկանում է այս բժշկական հարցերից, տեղյակ է, որ ողնաշարի նման խնդիրներ ունեցող անձինք, երբ երկարատև մեջքի վրա պառկած վիճակում են գտնվում, այստեղ լրացուցիչ խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ թոքաբորբ է զարգանում, այդ թվում պարկելախոսեր են առաջանում, ուրեմն արդեն Արդեն իսկ պարկելախոցերի սկիզբը կա, առաջին փուլում գտնվող, թոքաբորբը դա կարող է հաստատվել համապատասխան հետազոտություններով և կանխելու համար, համապատասխան բժիշկը, երբ որ այցելել է քրեակատարողական հիմնարկ և այս ցուցումներ է տվել, որ պարտադիր պետք է կանխելու համար այդ գործողությունները կատարվի, մենք դրանից հետո դիմել ենք Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին, որ տեղափոխեն, ընդ որում մենք առաջին օրվանից ենք դիմել, սեպտեմբերի երկուսից սկսած, ասում ենք տեղափոխեք բժշկական կենտրոն համապատասխան խնամք և բուժում ստանալու համար»,- իր խոսքում նշել է Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը շեշտել է, որ մինչև հիմա Խաչատրյանը որևէ անգամ բուժման չի տեղափոխվել. «Պարզվել է, թե իբր բժշկական կենտրոնի հետ համաձայնությունը, որը որ մենք ենք ձեռք բերել բժշկական կենտրոնի հետ, չի հաստատվել այդ բանը, համաձայնությունը, այդ առումով այնտեղ որոշակի հարց էր ծագել, որ բուժող բժշկի, այնտեղ մի քիչ անձնական հարց կա, չեմ կարող դա ասել, կոնկրետ հանգամանքով պայմանավորված չէր կարող կոնկրետ այդ կարճ ժամանակում ինքը բժշկական սպասարկումը ապահովել, հետևաբար իրենք դա համարել են, որ բավարար չի, բայց այստեղ խնդիրը նրանում չի, որ իրենք մի բժշկի հարց չի, այսինքն՝ կա հիմնական բուժող բժիշկ և կա հիվանդանոց, որ պետք է տեղափոխեն արյան անալիզներ, ռենտգեն հետազոտություններ, մյուս հետազոտություններ անցկացնեն և այդ ընթացքում մենք այդ բժշկի հարցը կլուծեինք, այսինքն եթե կոնկրետ այդ պահին բժիշկը չի կարողանում, դա չի նշանակում, որ պետք է անձին տեղափոխենք հիվանդանոց, իհարկե մենք նոր բժշկի անվանումն էլ ենք գրել և խնդրել ենք տեղափոխենք, սա արդեն մոտ երևի 10 օր է, սպասում ենք այդ արձագանքին, որևէ տեսակի արձագանք չունենք»։

Փաստաբանը պատմել է, որ նշանակվել է խնամակալ, որը փորձում է սնունդ մոտեցնել, որոշակի փոփոխություններ է անում, բայց դա, ըստ նրա, բացարձակ բուժում չէ։