Ես պարզապես հիշեցնեմ նրանց, ովքեր, գուցե, չգիտեն դա, և պատմեմ, որ նման զեկույցի նախապատրաստումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում քննարկման համար որևէ մեկի համար, ով իրոք խորամուխ է եղել այս թեմայի մեջ, նորություն չէ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության համար»: Հոկտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այսպես է նա պատասխանել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին լրագրողի հարցին:

Զախարովան նշել է, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը՝ համապատասխան հանձնարարականով, ընդունվել է դեռևս ընթացիկ տարվա մայիսին:

«Այդ պատճառով այստեղ խոսել այն մասին, թե սա ինչ-որ անսպասելի դեսստրուկտիվ գործողություն է, պարզապես ինչ-որ կերպ տարօրինակ է:

Ընդ որում, այնպիսի արձագանքը, որի մասին Դուք նշեցիք, կարելի է անվանել և՛ հապճեպ, և՛, ընդհանուր առմամբ, նույնիսկ ագրեսիվ Հայաստանի ղեկավարության կողմից:

Հնարավոր է՝ սա պարզապես փորձ է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ինչ-որ կերպ շեղել հասարակության ուշադրությունը հասունացած, հրատապ խնդիրներից՝ կրկին, ինչպես գիտեք, պատասխանատվությունը բարդելով ինչ-որ ուրիշի վրա:

Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի հնչեցրած անհիմն մեղադրանքների նոր հեղեղին մինչև հիմա այդպես էլ չեն հետևել որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում ըստ էության՝ բուն գլխավոր հարցի վերաբերյալ, որը հուզում է և՛ ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների բնակչությանը և բիզնեսին՝ ո՞ւր է, վերջապես, ինտեգրվում Հայաստանը:

Պարզ հարց է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Այդ հայտարարության մեջ, որի մասին Դուք խոսում եք, շատ բան է ասվել: Եվ մեզ անվանել են, Ռուսաստանին իբր նույնիսկ մետրոպոլիա են անվանել: Ինձ թվում է՝ ամեն ինչ հակառակն է: Հենց ինչ-որ բան այնտեղ խառնվել է: Հենց մեր երկիրն է այն երկրներից մեկը, որը պայքարում է գաղութատիրության կամ նեոգաղութատիրության ժամանակակից գործելակորպերի դեմ, ի դեպ՝ ի տարբերություն հենց նույն Ֆրանսիայի:

Նրան չէ՞ որ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը մետրոպոլիա չի անվանել: Նա ձգտում է դառնալ Հայաստանի լավագույն ընկերը և ընդ որում, իրոք, նույնիսկ չի թաքցնում այն, որ, ընդհանուր առմամբ, իրեն հոգեհարազատ են անցյալի ուրվագծերը՝ իր սեփական անցյալի»,- շարունակել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն «իր ամբողջ պատմության ընթացքում այլ պետությունների, բոլոր պետությունների, որոնք Ռուսաստանի մոտակայքում կամ հեռավոր մատույցներում են, սահմաններին, այլ պետություններին երբեք չի ընկալել որպես ռեսուրսների աղբյուր»:

«Ինձ թվում է՝ հիանալ կլիներ, եթե Երևանում ինչ-որ մեկը, հերթական անգամ ցանկանալով հայհոյել և դրա համար օգտագործել «մետրոպոլիա», «գաղութներ», «կայսրություններ» և այլն բառերը, հիշեր, որ, մասնավորապես, Ֆրանսիան մինչ այժմ ունի այսպես կոչված անդրծովյան տարածքներ»:

Եվ սա հեքիաթից վերցված արտահայտություն չէ, այլ պաշտոնական փաստաթղթերից վերցված արտահայտություն, և, ըստ հենց ֆրանսիական օրենսդրության, դրանք այդպես էլ կոչվում են: Մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել ժամանակակից քաղաքական մտքի նման դրսևորումներ Երևանում, երբ ինչ-որ կոնկրետ իրադարձությունների նկատմամբ խելամիտ և առարկայական արձագանքի փոխարեն հնչում են կամ բացահայտ խեղաթյուրումներ, կամ ինչ-որ մանիպուլյացիաներ, կամ ինչ-որ վիրավորանքներ:

Այս ամենը կառուցված է ինչ-որ ցավոտ հույզերի վրա, որոնք պտտվում են հայ հասարակության համար շատ զգայուն թեմաների շուրջ: Ընդ որում, այն արտահայտությունները, որոնց Դուք ուշադրություն դարձրեցիք, հիշեցնում են հենց այդպիսի «լավագույն», չակերտների մեջ ենք վերցնում, արևմտաեվրոպական գործելակերպը՝ արդարացնելու իրենց քաղաքական սխալները, հաշվարկների բացթողումները, դե օրինակ՝ երկրի անվտանգության ապահովման ոլորտում, արտաքին թշնամու առկայությամբ և պարզապես շարունակել վիրավորել:

Ինչ էլ որ վարժվեն պաշտոնական Երևանի ներկայացուցիչները խոսքային գրապիտակներին, հասկանալի է, թե ինչ նկատի ունեն: Մենք էլ ենք հասկանում, որ ամեն ինչ հասցեագրված է Ռուսաստանին, որը, ինչպես կրկին հաճախ ենք լսում Երևանից, իբր ձգտում է, ահա ես ինձ համար ճշգրիտ մեջբերում եմ դուրս գրել, «Հայաստանից գուբերնիա ստեղծել»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ այս ամենն արվում է նաև նրա համար, «որպեսզի դուր գան պաշտոնական Բրյուսելին, քանի դեռ այնտեղ գտնվում են ներկայիս քաղաքական գործիչները, որպեսզի, գուցե, ինչ-որ բան էլ նրանցից խնդրեն կամ ինչ-որ կերպ «մարեն» այն, ինչ տրվել էր»:

«Ընդհանրապես այս ամբողջ հռետորաբանությունը՝ և՛ ագրեսիվ, և՛ հուզական, և՛ իրականությանը չհամապատասխանող, այն կրկին հարվածում է ոչ թե մեզ: Այն մոլորության մեջ է գցում հայ հասարակությանը, սեփական բնակչությանը, այսինքն՝ բնակչությանը, նկատի ունեմ պաշտոնական Երևանի տեսանկյունից՝ Հայաստանի բնակչությանը:

Նման հռետորաբանությունը կառուցված է տնտեսական իրողությունների անտեսման, ավելին՝ տնտեսական միության ավանդական ռուս-հայկական կապերի ի վնաս Եվրամիությանը միանալու ուղեգծի գնահատականների անտեսման վրա, որոնք հնչեցնում են Հայաստանի տնտեսական բլոկի ներկայացուցիչները: Ի դեպ, կարևոր է, որ Հայաստանի իշխանող շրջանակներում հասկանում և ընդունում են, այդ թվում՝ մեզ հետ զրույցներում, եվրոպական ընտանիքին միանալու փորձերի անհեռանկարայնությունը, բայց ինչ-ինչ պատճառներով հետևություններ դրանցից, այդ թվում՝ հրապարակայնորեն, չեն անում:

Երևանում կրկին փորձում են կառչել զեկույցի նրբերանգներից, որում արտացոլված են ԵԱՏՄ-ում Երևանի բոլոր գործընկերների ընդհանուր գնահատականները, և պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա՝ փոխանակ գլխավոր ուղերձը տեսնելու:

Իսկ այն կայանում է նրանում, որ իրերի այսօրյա վիճակին, չնայած բազմակի նախազգուշացումներին, հանգեցրել է գիծը, ընդ որում՝ Հայաստանում օրենսդրորեն ամրագրված, դեպի Եվրամիություն մտնելու, իսկ ստեղծված իրավիճակից ելք, ըստ էության, կարծես թե փնտրում են ոչ այնտեղ:

Ելքը նշված է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ: Եվ պետք չեն ոչ մի վիրավորանքներ, հայհոյանքներ: Պարզապես պետք է վերցնել փաստաթղթերը և դրանցից համապատասխան հետևություններ անել ու ազնվորեն խոսել այդ մասին սեփական քաղաքացիների հետ»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: