Րոպեներ առաջ ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում, Վանաձորի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի վարած «Նիսսան» մակնիշի 070 ՈՍ 10 համարանիշի եւ ՊՆ-ի «ՈՒՐԱԼ» մակնիշի 2714 պետհամարանիշի ավտոմեքենաները բախվել են իրար:
Ոստիկանապետի մեքենան այդ պահին վարել է անձամբ ինքը` Աշոտ Հայրապետյանը:
Բարեբախտաբար, վթարի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները` Մարտին Բալայանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաեւ ինչպես ռազմական ոստիկանության, այնպես էլ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները:
Այստեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ:
Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











