Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սա տեղի է ունենում Ալիևի պահանջով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նոր սահմանադրություն ունենալու իշխանությունների ծրագրերին։
«Իսկ տիկին Գալյանին մենակ մի բան ուզում եմ ասելու, ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները ու որ գնալով նմանվում են բոլորը Նիկոլ Փաշինյանին, բայց ես միայն հույս ունեմ, որ հաջորդ անգամ տիկին Գալյանը չի գալու այստեղ կանգնի և ասի՝ սատկացնելու եմ, կզցնելու եմ և օգտագործի Նիկոլ Փաշինյանի բառապաշարը։ Ոնց հասկանում եմ՝ տարիների աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ, պաշտոնյաներին դարձնում է Նիկոլ Փաշինյան։ Դա շատ վատ նախադեպ է, հատկապես կնոջ համար։ Կոչ եմ անում չնմանվել Նիկոլ Փաշինյանին։ Ինչ ուզում է անի Սրբուհի Գալյանը, ինքը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մնալու է այն պաշտոնյան, ով Ալիևի թելադրանքով գրում է Սահմանադրությունը։
Ինչ վերաբերում է սահմանադրության պահանջին, ես ուզում եմ հիշեցնել, իրենք գլուխը որ պատին տան, ինչ ուզում են անեն, պարզ իրականությունից չեն կարողանա փախչել, այն իրականությունից, որ 2021 թվականին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ունենա նոր սահմանադրություն, որը իր ձևակերպմամբ, տարածքային պահանջ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Սրբուհի Գալյանը իրականում մի գործ ուներ անելու, հղում կատարելու ՍԴ–ին ու ասելու, որ բայց մեր ՍԴ–ն ասել է, որ որևէ տարածքային պահանջ չունենք, հետևապես Անկախության հռչակագիրը չի կարող որևէ խնդիր առաջացնել մեր հարևան պետության համար, ոչ թե սրբազան պատերազմ հայտարարել Անկախության հռչակագրի դեմ և այն համարելու ժամանակավրեպ»,–ասաց նա։
Քրիստինե Վարդանյանն ընթերցեց Հունաստանի Անկախության հռչակագրից մի հատված, որտեղ գրված է, որ հույները հրաժարվում են ընդունել իրենց ստորադաս գոյությունը և կոչ են անում միավորվել հանուն Թուրքիայի դեմ զինված դիմադրության»։ «Դա նշանակում է, որ Հունաստանը պատերա՞զմ է հայտարարում Թուրքիային։ Թուրքիան և Հունաստանը այսօր մի դաշինքի անդամ են, ո՞ր մի երկիրն է Անկախության հռչակագիրը օգտագործում մյուս երկրի դեմ պատերազմի սպառնալիքի համար։ Ուրիշ նախադեպ աշխարհում, որ հղում անելով նկախության հռչակագրին, ասում են, որ դա կոնֆլիկտածին է և դրա համար մեզ սպառնում են պատերազմով, դուք չեք տեսնի, չեք գտնի»,–ասաց նա։
Իշխանությունների պնդմանը, որ ընդդիմությունն արգելակում է, որպեսզի ժողովուրդը հանրաքվեով որոշի այդ հարցը, Վարդանյանն ասաց. «Մենք անում ենք մեր գործը, անում ենք այն, ինչի համար քվե ենք ստացել։
Երկրորդը, այդքան պետք չի ընդդիմությանը կրեդիտ տալ, այդքան բաց խոստովանել, որ ընդդիմությունը իրենց համար այսպիսի խնդիր է ստեղծել։ Իրենք ասում էին՝ ընդդիմությունը զրո ազդեցությամբ քաղաքական ուժ է, ընդդիմությունը ընդհանրապես չունի ազդեցություն, ընդդիմությունը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Փաստորեն, ընդդիմությունն է, որ ձեզ չի թողնում անել ձեր սև գործը։ Դրանից են այդպես նեղվել, հիմա գալիս են արդեն վիրավորանքների են անցել»։











