Սա քաղաքական պատվեր է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Սամվել և Նարեկ Կարապետյանների տների, ինչպես նաև նրանց հետ առնչվող 60–ի ց ավելի անձանց հասցեներում համաժամանակյա խուզարկությունների մասին։
«Սահմանադրության մեջ ալիեւյան պահանջով փոփոխություններն անցկացնելու դեպքում, արդեն կարող է պահանջ հնչել, որ շատերն ազատեն իրենց տները՝ պատճառաբանելով, թե նախկինում այդտեղ ադրբեջանցիներն են ապրել։
Նիկոլ Փաշինյանի վրա արտաքին ուժերը ճնշում են գործադրում։ Ուզում են Սահմանադրությունում փոփոխություննել անել։ Մենք պատ ենք դրել Ալիեւ Սահմանադրության առջեւ, որը հրաժարում է ազգային ինքնությունից»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ թույլ չեն տա, որ Ալիեւը որոշումներ կայացնի ու միջամտի մեր ներքին գործերին։ Ըստ նրա՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու դեպքում, հետո Խնածախից Կիրանց են գնալու, ծեծեն դռները ու ասեն՝ «էս մեր տունն է, մենք ենք ապրել, հիմա եկել ենք, որ բնակվենք»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանի խոսքով, խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Մամուլի տեղեկություններով, խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։











