Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները, նաև սևազգեստ մայրերը։

Վերջիններս մոտեցան կառավարության դռներին և սկսեցին ծեծել, որ բացեն. «Հերիք է էշի տեղ դնեք, բացեք դուռը, հերիք եղավ, բոլ եղավ։ Հիմա Նիկոլը չի տեսնո՞ւմ, որ մենք էստեղ կանգնած ենք։ Նիկոլի սիրտը հիմա չի ցավո՞ւմ մեզ համար։ Այ Փաշինյան, քո համար կանգնել եմ, քո համար քայլել եմ, հրաժարական ես տալի՞ս, այ ստախոս։ Հենց դու ես իմ երեխուն սպանողը եղել, այ հանցագործ Փաշինյան։ Դուրս արի, չոքի հիմա։ Աթոռի կռիվ եք տալիս, այ հանցագործներ։ Դուրս արի, Փաշինյան։ Նիկոլ, դուրս ես գալու։ Զզվանքներ, վիժվածքներ։ Ձեզ համար էինք մեր երեխեքին բերե՞լ»։

Ոստիկանները շղթա են կազմել և թույլ չեն տալիս, որ կանայք շատ մոտենան դռանը։

Այնուհետեւ լրագրողներին դիմելով, կանայք ասում էին. «Նիկոլը 2018–ին եկել ա, իջել է այստեղ՝ ծնողներից ներողություն է խնդրել, հրավիրել է, ասել է՝ չեմ թողնի, որ դուք դրսում կանգնեք։ Ցուցադրակա՞ն էր այդ ամեն ինչը։

Աննա Վարդապետյան, ուր ես դու, այ խաբեբա, ստախոս։ Մեզանով նստեցիր էդ պաշտոնին, չորանար էդ օրը։ Առաջին հանցագործը Վարդապետյանն է, Նիկոլն է ստախոս, որ բոլորին խաբում է։ Վարդապետյանն ասում էր՝ էս 5 գործերը պետք է վերաորակավորվեն, հոդվածները պետք է փոխվեն, բա ինչի՞ չես փոխում։ Տղուս դիակը բերել են, 7 օր հոսպիտալում պահել են։ Ես իմ տղային Սպանդարյանի գերեզմանոցից հանելու եմ, բերելու եմ դնեմ էստեղ՝ Հրապարակի տոնածառի մոտ։ Էդ ժամանակ Նիկոլը, որ սահմանադրություն է ուզում փոխի, տեսնեմ՝ ոնց է փոխելու։ Այ էդ ժամանակ ինքը պետք է գա չոքեչոք ու էդքան սպանված զինվորների ծնողներից չոքի։ Նիկոլը ստախոս է, ինքը ոչ մի իր ասածը չի անում։ Աննա Վարդապետյանն իմ տղայի գործով ասել է, որ իմ տղային՝ Արթուր Ղազարյանին սպանել են, որ պետական գաղտնիք է տեսել։

Նիկոլն էլ ասեց՝ մենք ամեն ինչ կանենք։ Բա 8 տարի վեր ընկած եք, ի՞նչ եք անում։ Մենակ ձեր աթոռների համար եք կռիվ անո՞ւմ։ Մենք այսպես չենք թողնելու»։