Կահիրեում ցուցարարները պոկել են ԱՄՆ դեսպանատան շենքի վրայի դրոշը` բողոքելով, նրանց կարծիքով, վիրավորական ֆիլմի դեմ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ընդհանուր առմամբ ակցիային մոտ երեք հազար ցուցարար է մասնակցել: Մի քանիսը բարձրացել եւ շենքի վրայից իջեցրել են դրոշը` այն փոխարինելով  «Չկա այլ Աստված Ալլահից բացի, եւ Մոհամեդը նրա մարգարեն է» գրությամբ սեւ պաստառով:

Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցներն այդպիսով իրենց դժգոհությունն  են հայտնել  սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի կապակցությամբ ցուցադրված ֆիլմից, որը նկարահանվել է ԱՄՆ-ում բնակվող եգիպտացի ղպտիների կողմից: Ըստ եգիպտական ԶԼՄ-ների` ֆիլմը Մոհամեդ մարգարեին ներկայացնում է որպես խաբեբա, որն արյունահեղության կոչ է անում: