Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում` «Զույգ աղբյուր» կոչվող տարածքում տեղակայված տնակային ավանը, որը հարեւանությամբ կատարվող անհատական բնակարանային շինարարության պատճառով մշտապես պատված է փոշու ծածկույթով, բավական առանձնահատուկ է իր բնակիչներով` վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես, թե կրում է համատարած բնույթ:

Ասենք, առանց վարանելու կարելի նշել, որ Գյումրու բոլոր տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքները թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին:

«Շիրակ կենտրոնի» ներկայացուցիչները կրկին այդ ավան էին այցելել եւ այս անգամ պատմում են իր երեք աղջիկների հետ խարխուլ տնակում, առանց երբեւէ բնակարան ստալու հույսի, սոցիալական անմխիթար պայմաններում բնակվող միայնակ մոր`Արաքսի Մխիթարյանի ընտանիքի մասին: