Ամերիկյան Մեն նահանգի Նյուրի քաղաքում ավարտվել է սեփական կանանց շալակած տանելու ամենամյա չեմպիոնատը: Սիրելի կանանց առավել արագ եւ անվտանգ տեղափոխում են Ֆինլանդիայում: Սկանդինավյան  Միետինեն, Հաապանեն  զույգը վստահորեն հաղթահարել են խոչընդոտները ու առաջինը  հատել վերջնակետը: Փարձառու մասնակիցներ Թայսթոնը եւ Քրիսթոնը իրենց համար բացահայտել են  «կենդանի բեռը» լավագույնս տեղ հասցնելու  «էստոնական տարբերակը», որի ժամանակ կինը ամուսնու պարանոցը գրկում է ոտքերով: