Արեւմտյան Հայաստան այցելած ուխտագնացներից Լիլիթ Հովհաննիսյանը Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում երգել է «Սուրբ սուրբ» եւ «Տեր ողորմեա» շարականները, որոնք մեծ արձագանք են գտել կղզի այցելած թուրքերի մոտ
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Հովհաննիսյանը պատմեց, որ ուխտագնացների խմբի հետ այցելել են նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ եւ կատարել է «Սուրբ սուրբ»- ը եւ «Տեր ողորմեա»- ն։ «Առաջին երգի ժամանակ եկեղեցում բացի հայաստանցի ուխտավորներից ոչ ոք չկար, ուստի՝ թուրք ոստիկանը թույլատրեց երգել, սակայն երբ սկսեցի կատարել երկրորդ երգը, եկեղեցի մտան մեծ թվով թուրքեր եւ բջջային հեռախոսներով եւ տեսախցիկներով անմիջապես սկսեցին տեսագրել իմ կատարումը»,-նշեց Լիլիթը։
Լիլիթի խոսքով՝ երբ եկեղեցի մտած թուրքերի թիվը շատացավ, եկեղեցին հսկող ոստիկանը, վախենալով, որ նրանց մեջ կլինեն անձիք, ովքեր կբողոքեն, որ եկեղեցում երգում են, բոլորի ներկայությամբ մոտեցել է իրեն եւ զգուշացրել, որ ներսում երգել չի կարելի։
«Երբ հավաքված թուրքերը տեսան, որ ոստիկանն ինձ արգելեց երգել, խիստ արձագանքեցին ՝ կշտամբելով նրան։ Իսկ հավաքվածներից մեկն ասաց. «Բավական չէ, որ այդ ազգին կոտորեցինք, կախեցինք, հիմա էլ թույլ չենք տալիս իրենց եկեղեցում անգամ արտահայտվեն…»։ Եկեղեցուց դուրս գալուց հետո շատերը մոտենում էին ինձ եւ ափսոսանք հայտնում, որ ոստիկանն այդպես վարվեց։ Իսկ մի քանիսը նույնիսկ չգիտեին էլ, թե ինչ լեզվով էի երգում»,-պատմեց Լիլիթը։
Ի դեպ, Լիլիթը նշեց, որ ինքը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է:

Արմեն Գրիգորյանի պաշտոնի հարցը դեռ օդում կախված է. ի՞նչ կառաջարկի նրան Փաշինյանը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ինքնարժեքից ցածր գնով ավիատոմս դեպի Կապան`ԶՊՄԿ-ի սուբսիդավորման շնորհիվ

Ի՞նչ են մտածում տուրիստները Հայաստանի մասին

Եղել են օրեր, որ ես անիծել եմ այն օրը, երբ դարձա վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

Մինչեւ հեղափոխությունն ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

ՈՒՂԻՂ. Փաշինյանը ՔՊ–ականների հետ ներկա է «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին

Արմեն Գրիգորյանը նեղացա՞ծ է Նիկոլ Փաշինյանից

Սերժ Սարգսյանը հաճախ է հանդիպում կաթողիկոսի հետ, առանձնանում են, 2 ժամ զրուցում.մամուլ

Լեզվի սայթաքո՞ւմ. Նախագահի հնչեցրած զոհերի թիվն իրարանցում է առաջացրել ՔՊ-ում I ԼՈՒՐԵՐ I 09:30

Ծառուկյանը կմնա կալանքի տակ․ ինչպե՞ս են Բաքվում վերաբերվում հայ գերիներին. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

«Տրանսպորտում տեղավորվել չի լինում, մի քանի հատ բաց ենք թողնում, մի կերպ խցկված գնում ենք». հարցում

Փաշինյանը երկրորդ «շանս» է տալի՞ս դատավորներին