Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 4 շենքի բնակիչներն իրենց ձեռքով են լցնում հարեւանությամբ կատարվող շինարարության փոսերը` կանխելով շինարարության հետագա ընթացքը:
Բնակիչներից ստացած նամակում ասվում է. «Քիչ առաջ Արզումանյան 4 հասցեից տեղեկացանք, որ այդ թաղամասի բնակչուհիները, Երեւանի քաղաքապետարանից չստանալով որեւէ կոնկրետ պատասխան,իրենք են որոշել կանխել ընթացող շինարարությունը:
Այս պահին բակի կանայք բահերով «քանդում են» շինարարության համար առանձնացված տարածքի բլրակները: Հնարավոր է, որ տարածքի «սեփականատերերը» ոստիկանություն կանչեն եւ իրավիճակը սրվի»,- ասվում է նամակում:











