Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաճախ ռուսերեն չիմացող հյուրերի  ներկայությամբ  «հրապարակման ոչ ենթակա» արտահայտություններ է գործածել: Այդ մասին նա խոստովանել է «Վեչերնիյ Ուրգանտ» հաղորդման ընթացքում:

«Բազմիցս», - պատասխանել է արտգործնախարարը հաղորդավար Իվան Ուրգանտի այն հարցին, թե արդյոք  ռուսերեն չիմացող արտասահմանցի հյուրերի  ներկայությամբ երբեւէ գործածել է «հրապարակման ոչ ենթակա» արտահայտություններ:

Լավրովն ինքը 3 լեզվի է տիրապետում` անգլերեն, ֆրանսերեն եւ սինհալերեն, որով խոսում է Շրի Լանկայի բնակչության մեծամասնությունը: Այդ հազվագյուտ լեզուն նա սովորել է բուհում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ պատմել է, որ իր կարիերայի ընթացքում այցելել է 136 երկիր եւ 195 բնակավայր, դրանցից շատերը` ոչ մեկ անգամ: Նա նաեւ  նշել է, որ կան երկրներ, որտեղ չի եղել, եւ հայտնել է, որ Կամբոջա այցելելու իր երազանքը շուտով կիրագործվի: