Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում իրար են բախվել «Volvo S40» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի պահը նկարահանել է վթարի ենթարկված մեքենաներից մեկում տեղադրված տեսախցիկը:
Նշված խաչմերուկում բազմիցս են արձանագրվում նմանատիպ վթարներ։ Պատճառը ձախ շարքում ձախ թեքվող մեքենաների համար առանձին լուսացույցի բացակայությունն է։
Նշենք, որ լրացուցիչ լուսացույցի կարիքը երթեւեկության առանձին շարքերի համար խիստ զգացվում է Երեւանի շատ խաչմերուկներում։ Նույնիսկ եթե առկա է լուսացույցի լրացուցիչ կանաչ սեկցիան, երեկոյան եւ գիշերային ժամերին այն չի երեւում հանգած՝ այսինքն, արգելող վիճակում, մինչդեռ հիմնական լուսացույցի գույնը կանաչ է, ինչը շփոթեցնում է վարորդներին եւ վթարային իրավիճակ ստեղծում։ Հարկավոր է տեղադրել նաեւ կարմիր, արգելող սեկցիաներ։











