Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին։ Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին:

Նախագահը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար աչքի է ընկել ընտրական գործընթացների առատությամբ. «Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ արդեն երկու ամիս անց կլինեն նախագահի ընտրությունները»:

Անդրադառնալով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է լավ ընտրություններ անցկացնելու առիթով։ «Ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները շատ լավ անցան: Ես գլխավորում էի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, ընտրությունները մեզ մոտ մրցակցային միջավայրում էին, ու փառք Աստծո, դրանք չանցան բռնության, անթույլատրելիի սահմանները։ Ես նախ ուրախ եմ, որ լավ ընտրություններ եղան, երկրորդ` մենք ստացանք միջազգային հանրության դրական արձագանքները, երրորդ` մեր կուսակցությունն այժմ խորհրդարանում մեծամասնություն ունի»,-նշել է Սերժ Սարգսյանը: