Հունվարի 13-ին Լոնդոնի մետրոյում՝ «Քենսինգթոն օլիմպիա»-ից մինչեւ «Մուրգեյթ» կայարան մեկնել է է հնագույն շոգեքարշը։ Միջոցառումը նվիրված է եղել Բրիտանիայի մայրաքաղաքում մետրոպոլիտենի առաջին երթեւկության 150-ամյակին: Լոնդոնի մետրոն գործարկվել է 1863 թվականի հունվարի 9-ին «Պադինգթոն» եւ «Ֆարինգտոն» կայարանների միջեւ։

Հատուկ հրավիրված հյուրերից է եղել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ Հոբելյանական անձնակազմը շարժվել է տեղի ժամանակով 09։54-ին եւ ժամը 10։30-ին հասել է «Մուրգեյթ»։ Երթեւեկության ընթացքում նա անցել է 6 կայարան, դանդաղ ընթացքով, այնպես որ ճանապարհային հարթակի վրա գտնվողները կարողացել են տեսնել այն։

Նրա վագոններից մեկը մշակվել էր 1892 թվականին եւ վերանորոգվել՝ հատուկ այս միջոցառման համար։ Պատմական այս գնացքով երթեւեկելու արժեքը կազմել է 180 ֆունթ սթերլինգ, եւ, թեեւ թանկ գնին, բոլոր տոմսերը վաճառվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։  

Լոնդոնի մետրոպոլիտենը գծերի ընդհանուր երկարությամբ (402 կմ.) երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ զիջելով միայն Շանհայի մետրոպոլիտենին։ Միջին հաշվարկով՝ նրանից ամեն օր օգտվում է 3,6 մլն. ուղեւոր։ Լոնդոնի մետրոն ունի 11 գիծ եւ 270 կայարան։