Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռ է ընկել, զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ օդաչուն: Վթարը տեղի է ունեցել հունվարի 16-ի առավոտյան` Վոքսհոլ թաղամասում: Եվս երկու մարդ տուժել է:

Augusta 109 ուղղաթիռն ընկել է թանձր մառախուղի պայմաններում վերամբարձ կռունկին բախվելուց հետո: Ենթադրվում է, որ ուղղաթիռը հարվածել է Թեմզայի ափին կառուցվող St George Wharf Tower երկնաքերի շինհրապարակում տեղակայված վերամբարձ կռունկին, այնուհետեւ՝ շենքին, թռել է եւս 200 մ եւ ընկել Ուանդսվորթ-ռոուդ փողոցում, հայտնում է lenta.ru-ն:

Ուղղաթիռը վնասել է երկու մեքենա, որոնցում կարող էին մարդիկ լինել: Բացի դրանից վնասվել է նաեւ վերամբարձ կռունկը:

Պատահարի հետեւանքով մոտակա փողոցների երթեւեկությունը դադարեցվել է: Փակվել են նաեւ Վոքսհոլի երկաթուղին եւ մետրոյի կայարանը: