Ինդոնեզիայում ջրհեղեղներն ու սողանքները ութ մադու կյանք են խլել, մոտ 120 հազար մարդ զրկվել է տանիքից։

Ջակարտայում, որի մի քանի թաղամասերում ջրի մակարդակը հասել է 3 մետրի, երկու մարդ է խեղդվել։ Վիճակը հատկապես մտահոգիչ է մայրաքաղաքի արեւելքում, որտեղ տասը վարչական թաղամասերից յոթը ջրի տակ են, տրանսպորտի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։ Գրեթե 9,4 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել տները եւ պատսպարվել մզկիթներում եւ հիվանդանոցներում: 

Եւս վեց մարդ սողանքի հետեւանքով զոհվել է Ջակարտայի Բոգոր քաղաք-արբանյակում, իսկ Բանտեն նահանգում 109 հազար մարդ մնացել է առանց տանիքի: Մի քանի օր կաթվածահար վիճակում է եղել Ջակարտան Մերակ նավահանգստին կապող  մայրուղով երթեւեկությունը, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ հունվարի 17-ի առավոտյան Ինդոնեզիայի մայրաքաղաքում Նախագահական պալատը ողոված է ջրով: Ըստ Detik.com-ի տվյալների` պալատի մերձակայքում ջրի մակարդակը գերազանցում է մեկ մետրը: 
Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն ստիպված է եղել հետաձգել Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դը Քիրշների հետ նշանակված հանդիպումը: