Պորտլենդում փրկարարներն ազատել են տանիքից վայր ընկնելուց հետո տան եւ հարակից ավտոտնակի միջեւ մնացած կնոջը: Փրկարարական գործողությունը մոտ չորս ժամ է տեւել:
ABC News-ը հայտնում է, որ կինն ընկել է երկհարկանի շենքի տանիքից եւ օդում կախված մնացել երկու պատերի միջեւ, որոնց բացվածքի լայնությունը 30 սմ-ից քիչ է: Հարեւանները լսել են նրա ճիչերը եւ փրկարարների կանչել:
Որպեսզի օդի 0 ջերմաստիճանի պայմաններում կատարվող փրկարարական աշխատանքների ընթացքում կինը չցրտահարվի, բետոնե պատին ճեղքեր են բացել, որտեղից տաք օդ են փչել: Այնուհետեւ փրկարարները պատի մեջ քառակուսի բացվածք են սղոցել եւ օճառի լուծույթ օգտագործել, որպեսզի կինը կարողանա դուրս գալ: Ազատելուց հետո կնոջը հիվանդանոց են տեղափոխել, գրում է lenta.ru-ն:
Փրկարարական աշխատանքներին քսանից ավելի մարդ է մասնակցել:











