ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրորդ անդամ երդվեց` ստանձնելով ամերիկյան վարչակազմի փոխնախագահի պաշոտնը: Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի նրա նստավայրում` 120 հյուրերի մասնակցությամբ:
Փոխնախագահը երդվել է իր ընտանիքում պահվող Աստվածաշնչի վրա, հաղորդում է «Голос России»-ին: ԱՄՆ նախագահի երդման արարողությունն էլ տեղի կունենա կեսօրին մոտ (Երեւանյան ժամանակով ժամը 21.00-ին):
Արարողությանը ներկա կլինեն միայն պետության ղեկավարի ընտանիքի անդամները, վարչակազմի որոշ աշխատակիցներ եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպես նաեւ Սպիտակ տան գործունեությունը լուսաբանող լրագրողներ: Սա պայմանավորված է նրանով, որ հունվարի 20-ը, երբ Սահմանադրության համաձայն նախագահը պետք է երդում տա, համընկել է կիրակի օրվա հետ: Հենց այդ պատճառով էլ Օբաման ստիպված կլինի երկու անգամ երդվել: Մնացած բոլոր պաշտոնական արարողությունները տեղի կունենան երկուշաբթի` հունվարի 21-ին:











