ՃԵԱՊՏ աշխատակիցը ծանր վնասվածքներ է ստացել Ստավրոպոլում, երբ փորձել է կանգնեցնել անսթափ վարորդին: Օրինախախտը ՃՊԾ գումարտակի լեյտենանտին սեղմել է մեքենայի դռանը եւ նրան քարշ է տվել ասֆալտի եւ բորդյուրների վրայով: Տղամարդը հոսպիտալացվել է:
Տեղեկություն ստանալով, որ Volkswagen Touareg-ի վարորդը քաղաքով շրջում է հարբած վիճակով ՃՊԾ կազմը շտապում է կանգնեցնել օրինախախտին: Երբ հանցագործի մեքենան կանգնել է, ոստիկանը մոտեցել է մեքենային:
Վարորդը իջեցրել է կողային պատուհանը եւ ոստիկանը բաց պատուհանից ներս է մտցրել գլուխը: Օգտվելով դրանից, հարբած վարորդը կտրուկ բարձրացրել է ապակին եւ սեղմելով տղամարդու մարմինը` պոկվել է տեղից:
Ըստ ականատեսների ոստիկանը չի կարողացել ազատել իրեն սկզբում եւ մեքենայի հետ վազել է մոտ 100 մետր: Ապա մեքենան թեքվել է դեպի բակերը եւ ոստիկանական աշխատակիցն ընկել է եւ մեքենան նրան քարշ է տվել մոտ 400 մետր:
Օրինախախտին հետապնդել է հերթապահ կազմը, որը կալանավորել է նրան, երբ նա կանգնել է: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ մեքենայի սեփականատերը Ստավրոպոլի 35-ամյա բնակիչ է` Նոսով ազգանունով եւ նստած է եղել ուղեորական նստարանին, իսկ ղեկին նրա ծանոթն էր, որը կալանավորվելուց հետո երեք տարբեր ազգանուններ է ասել, հաղորդում է Life News-ը:











