Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր` հունվարի 31-ին, գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ գյուղ ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղի դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը:
Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ»:
Նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:











