Արջամուկ Ֆիլը ԱՄՆ-ի համար մոտակա գարուն է կանխատեսել. Ամերիկայի Փանքսաթոնի քաղաքում, տոնակատարության ժամանակ, նա դուրս է եկել բնից եւ չի տեսել իր ստվերը, գրում է The Huffington Post-ը:

Ֆիլը բնակվում է Պենսիլվանիայի Պանքսատոնի քաղաքի Հնդկահավի բլրի վրա: Ամեն տարի` արջամկան օրը, քաղաք  են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ, հաղորդում է  «Գազետա.ռու»-ն:

ԱՄՆ-ում եւ Կանադայում Արջամկան օրը տոնում են փետրվարի երկուսին: Ըստ լեգենդի` եթե գուշակ-արջամուկը դուրս գա բնից, բայց իր ստվերից վախենալով` նորից մտնի իր բույնն, ապա ձմեռը կշարունակվի եւս վեց շաբաթ: Եթե Ֆիլը չտեսնի իր ստվերը եւ դուրս գա, ինչպես այս անգամ, նշանակում է, որ գարունը մոտ է:

Արջամկան օրը լայն հանրահայտություն է ձեռք բերել Բիլ Մյուրեի գլխավոր դերակատարությամբ նույնանուն ֆիլմի էկրան դուրս գալուց հետո: